Ճապոնիայում կարելի է վարձակալել ընկերներ լուսանկարվելու համար

Որոշ զբոսաշրջիկներ, ովքեր միայնակ են հանգստանում, ափսոսում են, որ իրենց լուսանկարներում բացակայում է աղմկոտ ընկերախումբը։ Այժմ Ճապոնիայի հյուրերին առաջարկվում է այդ խնդրի պարզ լուծում․ կեղծ ընկերների վարձակալություն։

Տեղական Family Romance ընկերության պաշտոնական կայքում հայտնվել է  Real Appeal անունը կրող նոր ծառայություն։ Այս ծառայությունից օգտվող պատվիրատուն կարող է պատվիրել պրոֆեսիոնալ դերասանների, ովքեր կխաղան նրա ընկերների դերը։

Ընկերության աշխատակիցները հանդիպում են հաճախորդի հետ նրան հարմար վայրում և ընդհանուր նկարում ուրախ տրամադրության տպավորություն ստեղծում։

Այս անսովոր ծառայության արժեքը կազմում է 2000 յեն։ Հաճախորդները կարող են ընտրել իրենց անհրաժեշտ դերասանների տարիքը, սեռը և նույնիսկ ոճը։

You might also like