Ճապոնիայում սկսել են աճեցնել ուտելի կեղևով բանան
Բանանի մեկ հատն արժե 6 դոլար։
Ճապոնական D&T Farm ընկերությունը սկսել է աճեցնել յուրօրինակ բանան, որի կեղևը կարելի է ուտել։ Նախագիծը, որով ընկերության աշխատակից Սեցուզո Տանակին սկզբում զբաղվում էր որպես հոբբի, ներկայումս վերածվել է իսկական բիզնեսի։ Այս պտուղը ավելի քաղցր է սովորական բանանից, իսկ կեղևը նման է հազարի թերթիկի․ հայտնում է NY Post-ը։
Բանանի նոր տեսակն անվանել են «Մոնգեյ» (անհավանական)։ Յուրահատուկ պտուղը տնկում են մինուս 60 ջերմաստիճանի պայմաններում, այնուհետև՝ սառեցնում և փոխադրում այլ հողի մեջ, որից հետո՝ աճեցնում ինչպես սովորական բանանները 26,5 աստիճան ջերմաստիճանում։
Նման փոփոխությունների արդյունքում բանանները սկսում են արագ աճել, իսկ նրանց կաշին՝ հնարավորինս բարակում։
Նրանք, ովքեր համտեսել են Մոնգեյը, նշում են, որ կաշվի համը գրեթե չի զգացվում։ Ներկայումս այս բանանները վաճառվում են միայն ճապոնական Օկայամա քաղաքի մի խանութում և արժեն հատը 6 դոլար։
Բայց D&T Farm-ը մտադիր է ընդլայնել արտադրությունը և արտահանել ապրանքը։