Ճապոնիայում բացվել է թեմատիկ այգի՝ նվիրված հայտնի Lego կոնստրուկտորին։ Առաջին ճապոնական Legoland-ը գտնվում է Նագոյա քաղաքում (Nagoya)՝ Հոնսյու կղզու Այթի պրեֆեկտուրայի մայրաքաղաքում։
Պատանի այցելուներին և նրանց ծնողներին սպասում են ավելի քան 40 ատրակցիոն և Miniland՝ Ճապոնիայի տարբեր շրջանների հիմնական տեսարժան վայրերը՝ հավաքված մեկ հարթակում։ Lego-ից պատրաստված շենքի շինարարության վրա օգտագործվել է շուրջ 10,5 միլիոն խորանարդ․ հայտնում է Ճապոնիայի ազգային զբոսաշրջային կազմակերպությունը։ Թեմատիկ այգու ռեստորանները կառաջարկեն հատուկ ճաշացանկ, այդ թվում՝ կոնստրուկտորի խորանարդների տեսքով կարտոֆիլ ֆրի։ Նոր Legoland-ի տոմսի արժեքը ամբողջ օրվա համար 6900 յեն է ($62) մեծահասակների համար և 5300 յեն ($47) երեխաների համար։
Ներկայումս Legoland այգիներ կան ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մալայզիայում և Դուբայում, իսկ ամենաառաջին Lego զվարճանքների այգին բացվել է 1968 թվականին Դանիայում։