Ըստ երևույթին, նավթին նմանվող սոուսով սև բուրգերները, որոնք սկսել են վաճառել ճապոնական Burger King խորտկարաններում անցած աշնանը, Ծագող արևի երկրի բնակիչների համար բավարար չեն։ Շուտով քաղցած ճապոնացիները կարող են համտեսել տապակած գորտերով սենդվիչներ․ հայտնում է Asia One-ը։
Զվարճալի է, որ հացերը, որոնց միջև տարօրինակ բուտերբրոտների հեղինակները պատրաստվում են տեղադրել տապակած գորտերին, նույնպես կլինեն սև գույնի։ Ցնցող բուրգերներ ստեղծելու գաղափարը ծագել է ճապոնական Orbi Yokohama թանգարանի ներկայացուցիչների գլխում, ովքեր որոշել են այդ կերպ տոնել իրենց մոտ թունավոր արարածների ցուցահանդեսի բացումը։«Տապակած գորտերից բացի մենք մեր բուրգերներում կավելացնենք մի կտոր սոյայի հավ, որպեսզի հաճախորդները զգան տարբերությունը։
Բացի այդ, համի համար սենդվիչները կմատուցվեն չիլիի կծվաքաղցրային սոուսով»,-պատմել է թանգարանի ներկայացուցիչը։ «Գորտային» բուրգերի արժեքը կկազմի 11 դոլար։ Ավելի վաղ, Orbi Yokohama թանգարանի ներկայացուցիչները հայտնի էին դարձել նրանով, որ իրենց հաճախորդներին մատուցել են կապույտ բուրգերներ՝ Երկիր մոլորակի տեսքով։