Ճապոնական Օսակա քաղաքում բացվել է բար, որտեղ կանանց զեղչեր կանեն։ Զեղչի չափը կախված կլինի բարձրակրունկի բարձրությունից։
Հունիսի 15-ից սկսած ամեն հինգշաբթի Hilton Osaka հյուրանոցի My Place բարը սնունդի և ըմպելիքի համար զեղչ կանի բարձրակրունկ կրող կանանց։ Այդպիսով, 5 սմ կրունկով կանանց սպասվում է 10% զեղչ, 11 սանտիմետրի դեպքում՝ 25%։ Իսկ ոմանք կարող են խնայել անգամ 40%՝ բար գալով 15 սանտիմետր բարձրությամբ բարձրակրունկներով։
Կանանց ոտքերին նվիրված նման ակցիա է իրականցրել նաև Ռուսաստանը։ 2016 թվականին «Վան Գոգ․ Կենդանի կտավներ» ցուցահանդեսի կազմակերպիչները առաջարկել էին 10 սանտիմետրից բաձր կրունկներով աղջիկներին մուտք գործել անվճար։ Ակցիան մտածվել էր «Լենինգրադ» խմբի հայտնի երգի մոտիվներով, որտեղ հնչում է․ «Սերյոգան ինձ տարել էր Վան Գոգի ցուցահանդեսին», որի համար տեսահոլովակի հերոսուհին կրում է «լաբուտեններ»։