Հակա մանուշակագույն կաթիլի տեսքով փչովի համերգասրահ կհայտնվի Ճապոնիայի՝ ցունամիից տուժած հյուսիսարևմտյան ափին: Բրիտանացի քանդակագործ Անիշ Կապուրը և ճապոնացի ճարտարապետ Արատա Իսոզակին մտածել են անսովոր «Արկ Նովա»՝ պոլիեսթերից հսկա փւչիկ, որը կհայտնվի Մացուշիմա քաղաքի այգում:
Անսովոր սրահը, հեղինակների պնդմամբ, կդառնա աշխարհում ամենամեծ փչովի համերգասրահը: «Արկ Նովայի» բարձրությունը 18 մետր է, լայնությունը 35, այն կարող է տեղավորել շուրջ 500 հանդիսատես: Բայց անսովոր սրահի գլխավոր առավելությունը նրա տեղափոխման հեշտությունն է. բավական է փչել օդում և համերգասրահը տեղափոխել մեկ այլ վայր:
Ինչպես գրում է news.com.au-ն` անսովոր համերգասրահի նստարանները կպատրաստվեն ցունամիից տուժած ծառերի փայտով: Առաջին ներկայացումը տեղի կունենան արդեն հոկտեմբերի 14-ին, երբ փչովի համերգասրահի բեմից ելույթ կունենա Ֆիլհարմոնիկ նվագախումբը և Կաբուկի թատրոնը: