Իտալական Ռիմինի քաղաքի ադմինիստրացիան թույլատրել է հարսանեկան արարողություններ անցկացնել լողափին: Քաղաքապետարան արդեն վաղուց էին դիմել երիտասարդ զույգեր, ովքեր ցանկանում են իրենց ամուսնական արարողությունը անցկացնել լողափին՝ քաղաքի աղմուկից հեռու:
Նորապսակներին, այդ թվում զբոսաշրջիկներին, ուրախացնելու համար քաղաքի իշխանությունները հավանության են արժանացրել այդ գաղափարը: Ամուսնությունը գրանցելու համար ընտրվել է Marina Centro լողափը. հայտնում է Euromag-ը: Նախկինում հարսանեկան արարողություններ անցկացնելու համար անսովոր վայրերի ցանկում են եղել Palazzina Roma կառույցը և Քաղաքային Թանգարանը:
Մյուս ամռանը ծովափին տաղավար կտեղադրվի, որտեղ կանցկացվի պսակադրության արարողություն: Քաղաքային ադմինիստրացիան ընդգծում է, որ վայրը կարող են վարձակալել ոչ միայն նորապսակները, այլև բոլոր ցանկացողները՝ տարբեր միջոցառումներ անցկացնելու համար: