Իտալիայի իշխանությունները պատրաստ են խախտել ֆաշիզմի թեմայի քննարկման տաբուն և բացել թանգարան Բենիտո Մուսոլինիի հայրենիքում։ Ցուցահանդեսային համալիրը իր դռները կբացի փոքրիկ Պրեդապպիո քաղաքում՝ դառնալով ուխտավայր բռնակալի գաղափարախոսության հետևորդների համար։
Երկրի կառավարությունը հայտարարել է թանգարանի ստեղծման համար 2 միլիոն եվրո ներդնելու իր պատրաստակամության մասին։ Այն բացելու գաղափարը պատկանում է Պրեդապպիո քաղաքի քաղաքապետին, ով ցանկանում է պատվել իր երկրի պատմությունը։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։ Գումարի մնացած մասը կնվիրաբերեն տեղական կազմակերպությունները և մասնավոր հիմնադրամները։
Ցուցահանդեսային համալիրը կգտնվի ֆաշիստական կուսակցության նախկին գրասենյակում։ Այդ լքված շենքը գտնվում է Մուսոլինիի հայրենի տնից 500 մետր հեռավորության վրա։ Նախագծի կազմակերպիչները վստահեցրել են հանրությանը, որ թանգարանը նվիրված չի լինի բռնակալի ու նրա ռեժիմի մեծարմանը։