Իտալիայում արդեն կան արտակարգ իրավիճակների հատուկ հեռախոսահամարներ արտասահմանյան զբոսաշրջիկների համար: Երկու համարները` 039 039 039 և անվճար 800 000 039, կգործեն Իտալիայի ամբողջ տարածքում: Օտարերկրացիներին օգնող այս համարների ստեղծման գաղափարը ծնվել է EasyItalia call-կենտրոնում: Նրա աշխատակիցները զբոսաշրջիկներին տրամադրում են անհրաժեշտ ինֆորմացիա ութ լեզուներով: Միտքը ողջունել է Իտալիայի Տարածաշրջանային զարգացման, տուրիզմի և սպորտի նախարարը:
EasyItalia call-կենտրոնը աշխատում է ամեն օր, ժամը 10:00 -22:00-ը: Call-կենտրոնի աշխատակիցները դառնում են միջնորդ զբոսաշրջիկների և փրկարար ծառայության միջև: Վերջերս նրանք օգնություն են ցուցաբերել բրիտանացի մի ալպինիստի, ով ընկել է բարձրությունից և վնասել երկու ոտքերը: Օպերատորները արագ կապ են հաստատել փրկարար ծառայության աշխատակիցների հետ և մի քանի ժամ անց զբոսաշրջուհուն դուրս բերել կիրճից: