Աշխարհի ամենամեծ արհեստական տոնածառը գտնվում է Գուբբիոյում՝ իտալական Ումբրիա շրջանում: Տոնածառի լույսերի պաշտոնական միացումը տեղի է ունեցել անցնող հանգստյան օրերին: Ոչ սովորական տոնածառը Ինջինո լեռան ստորոտին 19 կմ երկարություն ունեցող էլեկտրական մալուխով միմյանց միացված 1040 նեոնային լույսերից կազմված ուրվագիծ է: Այն կարող եք տեսնել 50 կմ հեռավորությունից ևս. հայտնում է Venere.com-ը:
Լուսավորությունը աշխատում է արևային մարտկոցների միջոցով: Տոնածառի բարձրությունը հասնում է 750 մետրի, լայնությունը՝ 450 մետրի: Նրա գագաթը զարդարված է Սուրբ Ծննդյան աստղով, որը փոխում է իր գույնը յուրաքանչյուր 5 րոպեն մեկ: Տոնածառի կառուցումը տևել է մոտավորապես երեք ամիս. աշխատանքներին մասնակցել են և տեղաբնակները, և զբոսաշրջիկները:
Տոնածառը տեղադրվում է Գոբբիո լեռան ստորոտին արդեն 30 տարի, իսկ 1991 թվականին այն ընդգրկվել է Գինեսսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ ամանորյա տոնածառ. հայտնում է Italia-ru.com-ը: Յուրահատուկ տոնական տոնածառով կարող եք հիանալ մինչև հունվարի 10-ը: