Սարդինիայում հանգստացած Հռոմի բնակիչներին տհաճ անակնկալ են մատուցել տեղի ռեստորաններից մեկում․ հաճախորդներին ներկայացվել է լրացուցիչ վճար փչացրած անձեռոցիկների և սփռոցի համար 16 եվրոյի չափով։
Միջադեպը տեղի է ունեցել Արցակենա համայնքի Baja Sardinia հաստատությունում։ Ռեստորանի սեփականտիրոջ խոսքերով՝ այդ գումարը պետք է ծածկի Հռոմից եկած զբոսաշրջիկների մեկուկես տարեկան փոքրիկի փչացրած սփռոցի և անձեռոցիկների քիմմաքրման գումարը։ Փոքրիկի հայրը այդ մեղադրանքն համարել է անթույլատրելի և հաշիվը փակելուց հետո տեղի ոստիկանություն է ներկայացրել չարաբաստիկ անդորրագիրը։ Այժմ ռեստորանի սեփականատիրոջը խնդիրներ են սպասվում սպառողների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի հետ։ Զբոսաշրջիկների հետ տեղի ունեցող այսպիսի միջադեպերը հազվադեպ բնույթ չեն կրում Իտալիայում։ Այդ պատճառով զբոսաշրջիկները պետք է ուշադիր ստուգեն հաշիվը և վիճարկեն այն խարդախության դեպքում։