The Beatles խմբի հիմնադիր և անդամ Ջոն Լենոնը տաղանդավոր է եղել ոչ միայն երաժշտական ասպարեզում, այլև նկարչության: Դրանում կարելի է համոզվել իտալական Մոդենա քաղաքում, որտեղ սեպտեմբերի 13-ին կբացվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Լենոնի հազվագյուտ գեղարվեստական աշխատանքները:
Դրանց թվում է «Bag One»-ը` էրոտիկ բնույթի 14 լիտոգրաֆներից կազմված հավաքածուն. հայտնում է Arte.it-ը: Այդ ստեղծագործությունը երաժիշտը որպես հարսանեկան նվեր պատրաստել է Յոկո Օնոյի համար, ում հետ ամուսնացել է 1969 թվականին:
«All you need is Love – John Lennon artista, attore, performer» ցուցահանդեսը կգործի Մոդենայի արվեստի պատկերասրահում մինչև հոկտեմբերի 20-ը ամեն օր, բացի երկուշաբթիից և երեքշաբթիից: Մուտքը ազատ է: