Իտալիայում բանտը վերածվել է ռեստորանի

Միլանի մոտ` Լենյանո քաղաքում նախկին բանտը վերածել են ռեստորանի: Այժմ տեղի բնակիչները և զբոսաշրջիկները կարող են ռոմանտիկ երեկո անցկացնել միանձյա խցերում կամ ընթրել բակում, որտեղ նախկինում բանտարկյալներն են զբոսնել:


Labilancia ռեստորանի սեփականատեր ձեռնարկատեր և համեղ ուտելիքի սիրահար Ֆրանչեսկո Մարոնեն գնել է նախկին բանտի շենքը, որը 1984 թվականից չէր աշխատում: Մարոնեի խոսքերով շինությունը վերանորոգված էր, բայց որոշ դետալներ, որոնք հիշեցնում են, թե նախկինում ինչ շինություն է եղել, պահպանվել են:


Այսպիսով, շինության պատուհաններին թողել են ճաղավանդակները, իսկ դռների վրա բազում կողպեքները: Ռեստորանի մուտքի մոտ պահպանվել է արդարադատության խորհրդանշանը` կշեռքը (իտալերենից` labilancia), որի պատվին էլ անվանվել է ռեստորանը, հայտնում է La Rebubblica:

You might also like