Իտալիայում սկսել են վաճառել մարիխուանայով պիցցա
Բոլցանոյում գտնվող պիցցերիայի սեփականատերը որոշել է ճաշացանկում ընդգրկել մարիխուանայով պիցցա։
Ռեստորատորը 27 տարեկան է։ Երբ նա դարձել է պատմական Fink պիցցերիայի սեփականատերը, որոշել է առաջարկել որևէ էքստրեմալ բան։
Մարիխուանան տեղադրվում է խմորի ներսում։ Այդ պիցցան սովորական պիցցայից թանկ է տասնհինգ ցենտով։
Անսովոր ուտեստը հայտնվել է Բոլցանոյի քաղաքային խորհրդի որոշման շնորհիվ, որը հավանության է արժանացրել մարիխուանայի կիրառումը որոշ հիվանդությունների բուժման համար․ գրում է Corriere della Sera-ն։