Իտալական Գոդեգա դի Սանտ Ուրբանո (Godega di Sant’Urbano, Տրեվիզո նահանգ) քաղաքում կանցկացվի հարբած վարորդներին ավանակների վրա տուն տանելու փորձ: Ծրագրի նախաձեռնությամբ հանդես է եկել քաղաքի քաղաքապետ Ալեսանդրո Բոնետը: Նրա խոսքերով` փորձը կմեկնարկի առաջիկա տոնավաճառին: Ավանակները կտեղակայվեն ցուցահանդեսային վահանակների միջև:
Ցանկացած չափից ավել խմած մարդ կարող է օգտվել նրանց ծառայությունից. հայտնում է Ինտերֆաքսը: Քաղաքային փոխադրամիջոցի նոր տեսակը կատակով անվանել են «Էթիլ-օսլո-մետրո»: Բացի այդ, ինչպես գրում է Trevisotoday.it-ը, տոնավաճառում բոլոր ցանկացողներին հասանելի կլինեն ալկոթեստերը, որոնցով անվճար կարելի է գնահատել խմածության աստիճանը և որոշում կայացնել ավանակին վարձակալելու անհրաժեշտության մասին: