Ստամբուլում բացվել է աշխարհում առաջին թուրքական սուրճի թանգարանը, որի այցելուները ոչ միայն կսովորեն ճիշտ պատրաստել այդ ըմպելիքը, այլև ստանալ վկայական, որը հաստատում է նոր «կարողությունները»:
Սուրճի թանգարանը տեղակայված է Թուրքական և մահմեդական արվեստի թանգարանում: Ցուցահանդեսի ստեղծողների խնդիրն է պահպանել թուրքական սուրճը, որը հանդիսանում է երկրի մշակութային ժառանգության կարևորագույն մասը: Թանգարանում զբոսաշրջիկները կծանոթանան այս ըմպելիքի պատմությանը, կսովորեն պատրաստել և, իհարկե, կհամտեսեն այն: