Յոգան ստանում է պաշտոնական կարգավիճակ: Նոր նախարարության նպատակն է յոգայի, այուրվեդայի և ավանդական հնդկական բժշկության տարածումը:
Այդ նպատակով կառավարությունը նոր նախարարությանը հատկացնում է 10,69 միլիարդ ռուփի (մոտ 174 միլիոն դոլար) ընթացիկ տարվա վերջին և նոր ֆինանսական տարում:
Վարչապետն ինքը, ով ստեղծել է նախարարությունը, յոգայի և ավանդական բժշկության մեծ ջատագով է: Միևնույն ժամանակ, շուկայում սովորական դեղերի քանակը չի նվազի: Ավելի վաղ՝ 2014 թվականի սեպտեմբերին Հնդկաստանը ՄԱԿ-ին առաջարկել է ստեղծել Յոգայի միջազգային օր: