Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Շիլլոնգ քաղաքում գործում է Dylan’s cafe սրճարանը՝ նվիրված ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանին։ Այս հաստատությունը գրավել է The Guardian թերթի ուշադրությունը։
Սրճարանը բացվել է 2016 թվականին։ Այն գտնվում է հին բունգալոյում։ Նրա պատերը զարդարված են Դիլանի վինիլային սկավառակներով և երաժշտի պաստառներով։
Բացի այդ, Dylan’s cafe-ի առաստաղը զարդարված է արտիստի նկարներով, որոնք նկարել են այցելուները։ Այնտեղ նաև վաճառվում են թեմատիկ հուշանվերներ, կազմակերպվում պոեզիայի երեկոներ և Դիլանի երգերի կատարումներ։
Ամերիկյան երգիչը հայտնի է Շիլլոնգում։ Ամեն տարի նրա տարեդարձին (մայիսի 24-ին) այստեղ անցկացվում է միջոցառում։
Սրճարանի ճաշացանկում առկա են տարբեր խոհանոցների ուտեստներ։ Այցելուներին առաջարկվում է հնդկական մանչոու ապուրը, կծու հավի թևիկներ, ամերիկյան նրբաբլիթներ և այլն։