Iberia-ի չվերթով Իսպանիա մեկնող ուղևորները կաևող են մոտակա ամիսներին չանհանգստանալ երկրում հեռախոսային կապի համար: Մինչև սեպտեմբեր ընկերության թռիչքների ժամանակ կվաճառվեն Vodafone ընկերության հեռախոսային sim քարտեր: Քարտի արժեքը կկազմի 1 եվրո. հայտնում է Travel.ru կայքը: Հաշվեկշիռը 10 եվրո լցվելուց հետո բաժանորդը կստանա 30 րոպե անվճար խոսելու իրավունք աշխարհի ցանկացած երկիր (միացման գումարը ներառյալ): Մեկ ժամ խոսելը իր հետ կբերի 20 եվրո գումար: Փաթեթները գործում են մեկ ամիս:
Հաշվին գումար հնարավոր է ավելացնել գրեթե բոլոր խանութներից, կրպակներից, բենզալցակայաններից, ինչպես նաև օպերատորի պաշտոնական կայքից: Հետաքրքիրն այն է, որ այդ sim քարտը կարող ես օգտագործել նաև Iberia-ի գործընկեր IAG` բրիտանական ավիաընկերության` British Airways-ի ծառայություններից օգտվելու ժամանակ: Այդ ավիաընկերության չվերթների ամսագրերում կցված են Lyca Mobile օպերատորի քարտերը, որոնք նախատեսված են Բրիտանիայում օգտագործելու համար: