Հունգարիայում առաջարկում են հանգստյան օրերին գյուղ վարձակալել

Հունգարիայի արևմուտքում գտնվող Մեգյեր (Megyer) գյուղի իշխանությունները առաջարկել են հանգստյան օրերին վարձակալել իրենց համայնքը։ Այս մասին հաղորդվում է հունգարական  jofogas.hu հայտարարությունների կայքում։ Օրական  210 հազար ֆորինտով (շուրջ 780 դոլար) գյուղի նոր սեփականատիրոջը խոստանում են նշանակել գյուղապետի տեղակալ։ Գյուղը վարձակալել ցանկացողին խոստանում են բնակեցնել վերանորոգված առանձնատանը։

Hungary Village for Rent

Նշվում է, որ գյուղապետի նոր տեղակալը իրավունք կունենա ժամանակավորապես անվանափոխել փողոցները և գյուղի մյուս աշխարհագրական օբյեկտները։ Սակայն տեղակալի տրամադրության տակ չեն հայտնվի մասնավոր սեփականության օբեյկտները։

Hungary Village for RentՕբյեկտների ամբողջական ցանկը, որոնք կանցնեն նոր սեփականատիրոջ օգտագործման իրավունքի տակ, հետևյալն է․

Երկու հարթ ճանապարհ;
Երկու չամրացված ճանապարհ;
Կանգառ;
Գրասենյակներ;
Յոթ հյուրանոցային քոթեջներ, որտեղ կարող են բնակվել մինչև  39 մարդ;
Երեք աշխատանքային շինություն;
Վեց ձի;
Երեք այծ;
Երկու կով;
Չորս հեկտար վարելահող։

Hungary Village for Rent

Գյուղի ընդհանուր մակերեսը կազմում է  150 հազար քառակուսի մետր։ Այնտեղ մշտական բնակություն ունեն  26 մարդ։ UPI-ն նշում է, որ բնակավայրի ղեկավարությունը որոշում է կայացրել գյուղը վարձակալության տալ տուրիզմից ստացված եկամուտը ավելացնելու համար։

You might also like