Հունվարի 1-ից Հունգարիայում ընդունվել է օրենք` ըստ որի արգելվում է ծխել հասարակական վայրերում: Ծխելը արգելվում է տրանսպորտի բոլոր միջոցներում և կանգառներում, գրասենյակներում, աստիճանավոր տարածքներում և տների ներքին բակերում (բնակիչների որոշմամբ) մանկական խաղահրապարակների մոտակայքում, դպրոցների և մանկապարտեզների մոտակայքում, ինչպես նաև` առողջապահական հիմնարկներում:
Հյուրանոցներում և ռեստորաններում թույլատրվում է ծխել հատուկ նախատեսված վայրերում, սակայն ուտելիքը և խմիչքը ծխելու համար նախատեսված վայրում չի մատուցվի: Օրենքը խախտելուն կհետևի տուգանք մոտ 20-50 հազար ֆորինտի (75-190 եվրո) չափով: Առաջիկա երեք ամիսների ընթացքում կգործի այսպես կոչված «նախապատրաստական» փուլը, որի ընթացքում տուգանքները չեն ավելանա: Ծխողները տուգանքը կարող են վճարել ապրիլի մեկից սկսած: