Վերջին երկու տարիներին ատամները բուժելու նպատակով Հունգարիա մեկնած զբոսաշրջիկների քանակը ավելացել է երեք անգամ: Ատամնաբուժական զբոսաշրջության համար երկրի ամենահայտնի շրջաններն են Շոպրոնը, Բյուքը, Բուդապեշտը, ինչպես նաև` Հևիզ լճի ափին գտնվող առողջարանները: Ամեն տարի ատամները բուժելու նպատակով Հունգարիա են մեկնում ավելի քան 100 հազար զբոսաշրջիկ, որոնց մեծամասնությունը` ընտանիքի անդամների ուղեկցությամբ` երկիր բերելով,ընդհանուր առմամբ, ավելի քան 1 միլիոն նորեկ: Հունգարիայի ատամնաբուժական կլինիկաների մի մասը կոնտրոնացած է Արևելյան Եվրոպայի զբոսաշրջիկների բուժման վրա և ունի ռուսալեզու աշխատակազմ: Գալով կլինիկա` զբոսաշրջիկը անցնում է ստուգում, որից հետո բուժող բժիշկը նշանակում է անհրաժեշտ ընթացակարգը, ինչպես նաև` ասում է բուժման արժեքը: Ռուս զբոսաշրջիկները մեկնում են Հունգարիա բուժման նպատակով և միջինում այնտեղ անցկացնում են 8-10 օր: Բուժման գինը սկսվում է 1500 եվրոյից, երաշխիքը` 2-7 տարի: Մասնագիտացված կլինիկաների մեծ մասը հյուրերին առաջարկում են զեղչված բնակավայր, որտեղ հյուրանոցային մեկ համարի գինը կազմում է 20-70 եվրո մեկ գիշերվա համար:
Ըստ տուրօպերատորների, չնայած ավիատոմսի և ապրելավարձի ծախսերին, ատամնաբուժական զբոսաշրջությունը ձեռնտու է ոչ միայն բուժման ցածր գնով, այլև երկիր տեսնելու հնարավորությամբ: Ռուսական կլինիկաների գների հետ համեմատած` այստեղ 50-60% էժան է: Ատամնաբուժությունը Հունգարիայի բժշկական տուրիզմի հիմնական ուղղությունն է և զբաղեցնում է շուկայի գրեթե մեկ երրորդը: Նրան հետևում է պլաստիկ վիրաբուժությունը (10%) և բուսական բժշկությունը (9%): Ամեն տարի երկիրը ընդունում է Եվրոպայի ատամնաբուժական զբոսաշրջիկների 16%-ին` զիջելով Մեքսիկային և Հնդկաստանին: Եվրոպայի ատամնաբուժական զբոսաշրջության շուկայում Հունգարիայի մասնաբաժինը 42% է: Այս տուրիզմը Հունգարիայում սկսել է զարգանալ 1980-ական թվականներին, երբ երկիր սկսեցին այցելել հարևան երկրներից, մասնավորապես` Գերմանիայից և Ավստալիայից: Տաս տարի անց տուրիզմի այս ուղղությամբ սկսեցին հետաքրքրվել Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Իտալիան, Անգլիան, Իռլանդիան, Նորվեգիան և Շվեդիան: Ռուսաստանից առաջին անգամ այստեղ սկսել են գալ 2005 թվականից: