Սևիլիայում կանցկացվի հայտնի Ապրիլյան տոնավաճառ (Feria de Abril), որի ժամանակ երկու քաղաքային հյուրանոցները TRH Alcora-ն և TRH La Motilla-ն, իրենց հյուրերին կառաջարկեն անվճար վարձակալել ֆլամենգոյի ավանդական զգեստ: Առաջարկը կգործի ապրիլի 16-21-ին:
Այցելուների ընտրությանը կներկայացվեն բազմապիսի մոդելներ՝ պուտավոր, ծաղկավոր նախշերով, միատոն ալիքավոր և գործվածքներով զգեստներ և համապատասխան աքսեսուարներ՝ ականջօղեր, ապարանաջաններ, շալեր, կոշիկներ և այլն:
Միակ պահանջը, որ ներկայացվում է այցելուներին, այն է, որ նրանք զգեստները վերադարձնեն հաջորդ օրը և իդեալական վիճակում: Ապրիլյան տոնավաճառը ավանդաբար անցկացվում է Զատիկից երկու շաբաթ անց: Սկզբում այն եղել է կենդանիների զոհաբերման տոն, բայց հետագայում վերածվել է ազգային ժամանացային միջոցառման. գրում է BuenaEspana-ն: