Կրիշտիանու Ռոնալդուի պատվին Պորտուգալիայում օդանավակայան կանվանակոչեն

Պորտուգալիայի հավաքականի ավագ և մադրիդյան «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի անունով կանվանակոչվի օդանավակայան ֆուտբոլիստի հարազատ Մադեյրա քաղաքում, որտեղ նա ծնվել է և ապրել մինչև 12 տարեկանը։

Այդ մասին հայտնել է Մադեյրայի տարածքային կառավարման ղեկավար Միգել Ալբուկերկեն հուլիսի 22-ին Ռոնալդուի ծննդավայր կատարած այցի ժամանակ։

1469217350_735917_1469218468_noticia_normal

Պաշտոնապես օդանավակայանը կկոչվի «Կրիշտիանու Ռոնալդուի Մադեյրայի օդանավակայան»։

Ի դեպ, օդանավակայանը Ռոնալդուի անվան հետ կապված առաջին տեսարժան վայրը չի լինի։ Մադեյրայում կա նաև հայտնի ֆուտբոլիստին նվիրված թանգարան և արձան։

_DSC0944

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ ամենաքննարկվող մարդկանցից մեկը Եվրո-2016-ին պորտուգալական հավաքականի հաղթանակից հետո։ Բացի նրա և նրա ընտանեկան հանգստի թեմայով մեմերից, այժմ քննարկվում է նաև Եվրո-2016-ի իր հոնորարը բարեգործության տալու նրա որոշումը։

Ronaldo_1

You might also like