Հոնգկոնգյան հինգաստղանի Mandarin Oriental հյուրանոցում որոշել են փորձարկումներ անել և ուրախացնել իրենց հյուրերին անսովոր կոկտեյլներով։ Յուրաքանչյուր կոկտեյլ ոգեշնչված է «Օսկար» մրցանակաբաշխությամբ և նվիրված ֆիլմերին, որոնք նոմինացվել են բաղձալի արձանիկը ստանալու համար։
Օրինակ, կարելի է պատվիրել «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»», որի հիմքում ընկած են օղին, խաղողը, բլյու կուրասաոն, շամպայնը և լիչի լիկյորը։ Բարմեննեը նաև կներկայացնեն «Բյորդմեն» խմիչքը, որը պատրաստված է կոնյակի, վերմուտի, անգոստուրի և կուանտրոյի խառնուրդից։
«Պատանեկություն» ֆիլմի պատվին ստեղծվել է կոկտեյլ ջինից, լիկյորի մի քանի տեսակներից, կաթից և դարչինից։ Ըմպելիքների մատուցումը ևս տպավորիչ է։