Հոնկոնգում բացվել է մոտավորապես 14 քառակուսի կմ տարածքով Polar Adventure թեմատիկ այգին: Զբոսաշրջիկները կարող են արևադարձային տապից տեղափոխվել Արկտիկա և Անտարկտիդա. հիանալ պինգվիններով, ծովառյուծներով, սպիտակ բուերով և բևեռային աղվեսներով:
Ընդ որում, կենդանիների տեղավորել են մաքսիմալ մոտ միջավայրին, այնպես որ ճաղավանդակները, որոնք դրված են մարդկանց և կենդանիների միջև շատ բնական տեսք ունեին և չէին փչացնում այգու արտաքին տեսքը: Լուսավորությունը նույնպես լիովին արտացոլում է բևեռային երկինքը, այդ թվում հյուսիսային լույսերը: Իսկ եթե ձանձարանում եք կենդանիների հետ զբաղվելուց, ապա կարելի է ձնագնդիկ խաղալ, սահնակ քշել կամ սառցե ամրոց պատրաստել:
Այգում նաև հնարավոր է նստել Tuxedos արկտիկական ռեստորանում, որտեղից էլ բացվում է հրաշալի տեսարան` դեպի պինգվիններով լողավազանը: Polar Adventure-ը համարվում է հայտնի Ocean Park-ի մասնաճյուղը: Այգու մուտքի տոմսի արժեքը կազմում է 36 դոլար, իսկ 3-ից 11 տարեկան երեխաների համար 18 դոլար: