Այժմ Hello Kitty փոփ մշակույթի կուլտային կերպարի բոլոր երկրպագուները կարող են այցելել առաջին թեմատիկ ռեստորանը, որը բացվել է Հոնգկոնգում ճապոնացի հեղինակային իրավունքի սեփականատերերի հետ մի քանի տարի տևած բանակցություններից հետո։
Հաստատության ճաշացանկը ամբողջովին նվիրված է ճապոնական խոհանոցին, բոլոր ուտեստները պատրաստված և ձևավորված են լավ ճանաչելի Hello Kitty ոճով։ Ճաշացանկը հավանության է արժանացել Sanrio ընկերության կողմից, որը վաճառում է հայտնի կերպարի պատկերի ֆրանշիզան ամբողջ աշխարհում՝ հյուրանոցից սկսած, մինչև հարդարման պարագաներ։ Ռեստորանի պաշտոնական բացումը տեղի կունենա 2015 թվականի հունիսի 1-ին։