Հելսինկիում մինչև մայիսի 20-ը տեղի կունենա ցուցահանդես, որը հետաքրքիր կլինի բոլոր տարիքի մարդկանց համար. Tennispalatsi գեղարվեստական թանգարանում կբացահայտվի խաղալիքների պատմությունը: Մարդու կյանքում և մշակույթի մեջ խաղը կարևոր տեղ է զբաղեցրել, որի վկայությունը խաղալիքների ցուցահանդեսն է, լուսանկարները և տարբեր տարիների արվեստի գործիքները: Այս յուրահատուկ ճանապարհորդությունը ժամանակի միջով կօգնի ծանոթանալ արևմտաեվրոպական խաղալիքների դիզայնի և պատմության հետ, որը գոյություն ունի դարեր ի վեր:
Ութ հարյուր ցուցանմուշների մեջ հնարավոր է տեսնել խաղալիքներ, որոնք պատկանել են թագավորական ընտանիքի անդամներին, ինչպես նաև` ժողովրդական վարպետների ձեռքով պատրաստված խաղալիքներ: Եզակի դիզայներական լուծումներով կամ հանրահայտ արտադրողների խաղալիքները ընդգրկվել են ցուցահանդեսում և զբաղեցնում են թանգարանի երկու հարկը: Իսկ ֆիննական խաղալիքների արդյունաբերությունը կներկայացնի Martta տիկնիկները և «Ֆաունի» (ateljé Fauni) դիզայներական տան մումի տրոլ խաղալիքները: Բացի դրանցից ցուցահանդեսին կարող եք ծանոթանալ թեմատիկ նկարների, պաստառների, ֆիլմերի, Եվրոպայի և ԱՄՆ-ի հայտնի թանգարաններից բերված նմուշներին, ինչպիսիք են Փարիզի Լուվրը կամ Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ մանկության թանգարանը, հայտնում է helsinki.ru կայքը:
Tennispalatsi գեղարվեստական թանգարանը գտնվում է Salomonkatu 15 հասցեում: Բաց է ամեն օր, բացի երկուշաբթի օրվանից, ժամը 11:00-ից մինչև 19:00-ն: Մինչև 18 տարեկանները կարող են այցելել թանգարան անվճար, մեծահասակներ համար տոմսի արժեքը կազմում է 9 եվրո: Ուրբաթ օրերին մինչև ժամը 16:00-ն մուտքը անվճար է բոլորի համար: «Խաղալիքների հմայք» ցուցահանդեսը կանցկացվի «Հելսինկին դիզայնի համաշխարհային քաղաք 2012» նախագծի շրջանակներում: