Մայիսի 13-ին Հելսինկիում կբացվի նոր քաղաքային թանգարան՝ Helsinki City Museum։ Այն տեղ կգտնի Ֆինլանդիայի մայրաքաղաքի համար կուլտային վայրում՝ քաղաքի կենտրոնում գտնվող Սենատի հրապարակում։ Թանգարանը զբաղեցնում է հրապարակի անկյունում գտնվող պատմական շենքը, և ցուցահանդեսային տարածքից բացի ունի նաև սրճարան։
Ինչպես նշում են թանգարանի ստեղծողները՝ այնտեղ ներկայացված կլինեն մի քանի ցուցահանդեսներ․ Helsinki Bites ցուցահանդեսը նվիրված կլինի քաղաքի մշակույթին և պատմությանը, փլուզված հարաբերությունների մասին նոստալգիկ հավաքածուները հավաքվել են Broken Relationships-ում՝ շնորհիվ տեղաբնակների, իսկ Time Machine նախագիծը թույլ է տալիս ապագային հանդիպել անցյալի հետ։ Ամենափոքրիկների համար պաստրաստված է Երեխաների քաղաքը՝ ինտերակտիվ, խաղային, կրթական հատվածը։ Թանգարանի մուքտը անվճար է։