Գերմանական Համբուրգ քաղաքում ճորտության, մտրակների և ձեռնաշղթաների սիրահարների համար հուլիսի վերջին բացվել է հատուկ հյուրանոց, որը նման չէ սովորական հյուրանոցներին և ամբողջովին պատրաստ է դերային խաղերի համար: Այն մեծ պահանջարկ է վայելում և արդեն ամրագրվել է Սուրբ Ծննդյան համար. գրում է Newsru.com-ը: Հյուրանոցը կազմված է 70 քառակուսի մետր մակերեսով ընդամենը երկու սենյակներից` կառուցված հատուկ ձևով: Սենյակներից մեկում կա սյուն, որին կարելի է ամրացնել ձեռքերը և գլուխը, իսկ առաստաղից կախված են շղթաներ: Մյուս սենյակում տեղադրված է ձեռնաշղթաներով մետաղյա մահճակալը: Լոգասենյակը ձևավորված է բժշկական գրասենյակի ոճով: Համարը շաբաթվա օրերին արժե 130 եվրո, իսկ հանգստյան օրերին` 150 եվրո: Հյուրանոցը բաց է երեկոյան վեցից մինչև առավոտյան ինը: