Չինական Նոր տարուն Հայնանում կբացվի Haikou Free Trade Zone Imported Commodity Center առևտրի կենտրոնը․ գրում է What’s on Sanya-ն։ Երեքհարկանի խանութի առաջին հարկում տեղ կգտնի գինու խանութը, որտեղ կներկայացվեն գինիներ Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից և Ավստրալիայից։ Երկրորդ և երրորդ հարկերում կլինեն ոսկերչական իրերի, ժամացույցների, առաջին անհրաժեշտության իրերի և կենցաղային տեխնիկայի խանութներ։ Կենտրոնը գներդներին կառաջարկի ապրանքներ, որոնց գնից հանված կլինի բեռնափոխադրման արժեքը, ինչն էլ դրանք կդարձնի բավականին մատչելի և ավելի գրավիչ՝ շոփինգ-զբոսաշրջիկների համար։