Գերմանիայում կբացվի տատուի թանգարան

Գերմանիայի Սաքսոնիա շրջանի Գրյունխայն Բայերֆելդ քաղաքը կսկսի գրավել զբոսաշրջիկներին երկրի առաջին տատուի թանգարանով: Բացումը նախատեսված է սեպտեմբերին: Թանգարանի հեղինակներն են 56-ամյա Մայքլ Կուգլերը   (Michael Kugler) և 43-ամյա Սիլկ Թոյնբերը (Silke Teubner): Տատու նկարիչը և ռոք երգչուհին արվեստի այս տեսակին երկրպագում են վաղուց: Նրանք երկար ապրել են Բեռլինում և այնտեղ բացել տատու սրահների ցանց, իսկ հիմա որոշել են վերադառնալ հայրենի քաղաք: 

Թանգարանում կարելի է տեսնել տատու աշխարհի հազարավոր իրեր`  նկարներ, կիրառման գրքեր և գործիքներ և այլն: Հավաքածուն հավաքվել է բազում տարիների ընթացքում տարբեր երկրներից և ժամանակաշրջաններից: Դրանք են, օրինակ, էլեկտրասափրիչով և գրիչով ինքնաշեն սարքերը` պատրաստված բանտարկյալների կողմից, կամ մարդկային ականջներով կոնսերվացված բաժակ: «XIX  դարասկզբին Նյու Յորքում եթե ինչ որ մեկը հրաժարվում էր վճարել տատուի դիմաց, նրա ականջը կտրում էին»,-բացատրում է թանգարանի հիմնադիրը ցուցանմուշի ծագումը:

Տունը, որտեղ կտեղակայվի թանգարանը, արդեն գնված է: Այստեղ կգործեն նաև տատու ստուդիա և կենդանի երաժշտությամբ Rock-cafе: Հետաքրքրականն այն է, որ, չնայած տատուի հանդեպ մեծ հետաքրքրությանը, Եվրոպայում կա տատուին նվիրված  միայն մեկ թանգարան` Ամստերդամում:

Գրյունխայն Բայերֆելդը (Grünhain-Beierfeld) գտնվում է երկրի հարավ-արևելքում, Դրեզդենից 116  կմ դեպի հարավ-արևմուտք և 220 կմ Բեռլինից` հարավ:

You might also like