Գերմանիայում բանտից փախուստը անօրինական չէ

Գերմանիայում բանտից փախուստի պլանավորումն ու իրականացումը թույլատրված չէ, իհարկե, և ցանկալի էլ չէ բանտերի ադմինիստրացիայի համար, բայց անօրինական էլ չէ: Այն դեպքում, երբ մարդ հաջող փախուստ է իրականացնում, բայց հետո բռնվում է, նրան ուղարկում են կրելու իր պատիժը` առանց քրեական պատասխանատվության և տուգանքների: Կամ նա հանգիստ շրջում է ազատության մեջ, մինչև չբռնվի:

Prison

Իշխանության նման «մեղմ» վերաբերմունքի պատճառը այն է, որ գերմանացիները կարծում են, որ ազատության ձգտումը մարդկային հիմնարար բնազդներից մեկն է, որի դեմ պայքարելը անիմաստ է և անօգուտ: Ազատասիրությունը  նույնպիսի  անհաղթահարելի է բնազդ է, ինչպիսիք են ինքնապաշպանական և վերատադրման բնազդները, ինչը կարելի է ապացուցել վանդակում փակված կենդանու օրինակով. մինչև նրան հոգեբանորեն  չվարժեցնես  անազատությանը, կենդանին բոլոր հնարավոր ձևերով կփորձի փախչել վանդակից: Սակայն փախուստին նպաստելու համար սահմանված է տույժ` ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով:

You might also like