Գերմանիայում բացվել է ստորգետնյա ամանորյա տոնավաճառը

Թրաբեն-Թրարբահում բացվել է ստորգետնյա ամանորյա տոնավաճառը: XX դարի սկզբից Թրաբեն-Թրարբահը հայտնի է եղել իր գինեգործությամբ: Այդ ժամանակից սկսված քաղաքում պահպանվել են գինու մառանները, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 22 կմ:

Այդպիսի 8 մառաններում կանցկացվեն ամանորյա տոնավաճառներ  ամեն  ուրբաթից մինչև կիրակի և կտևի մինչև հունվարի 8-ը: Դասական ուտելիքների կողքին ներկայացված է նաև գինի: Բացի դրանից, հյուրերին կառաջարկեն համտեսել գինի պատրաստված ստորգետնյա ջրից:

Ստորգետնյա ամանորյա տոնավաճառ անցկացվում է ոչ միայն Գերմանիայում: Ստորգետնյա ամենամեծ տոնավաճառը համարվում է Վալկենբուրգի տոնավաճառը (Նիդերլանդներ): Այս տարի տոնավաճառը այցելուների համար բաց կլինի մինչև դեկտեմբերի 23-ը:

You might also like