Գերմանիայում բացվել է տաքսայի թանգարան
Տաքսան համարվում է Բավարիայի խորհրդանիշներից մեկը։ 1972 թվականին Վալդի անունով տաքսան եղել է Մյունխենում Օլիմպիադայի թալիսմանը․ գրում է BBC-ն։
Գերմանիայի հարավ-արևելքում գտնվող Բավարիայի Պասսաու քաղաքում (Passau) սկսել է գործել նոր թանգարան, որը նվիրված է տաքսա շներին՝ Dackelmuseum։ Ցուցանմուշների թվում տաքսայի ավելի քան 4,5 հազար պատկեր է, որոնք թանգարանի հեղինակները հավաքել են 25 տարի։
Այցելուները կտեսնեն տաքսայի տեսքով խաղալիքներ, ճենապակե արձանիկներ, քանդակներ, լուսանկարներ, մրցանակներ, նկարներ և այլ հետաքրքիր ու զավեշտալի ցուցանմուշներ՝ նվիրված շան այդ ցեղատեսակին։ Տաքսայի երկրպագուների թվում են մի շարք հայտնի մարդիկ, օրինակ՝ Պաբլո Պիկասոն և Ալբերրտ Էյնշտեյնը։
Տաքսաների թանգարանը գտնվում է Պասսաուի հենց կենտրոնում՝ Residenzplatz հրապարակում։