Գերմանիան պատրաստվում է Սուրբ Ծննդյան տոնին. նոյեմբերի վերջին երկրում բացվելու են ամանորյա տոնավաճառները: Դա հիանալի հնարավորություն է ընձեռում մարդկանց ծանոթանալ գերմանական մշակույթին, վայելել հիասքանչ տոնական մթնոլորտ և ունենալ ձեռագործ որակյալ ապրանքներ: Գերմանիայում` ամանորյա տոնավաճառում, հնարավոր է գտնել ոչ միայն տոնական զարդարանքներ, այլև տան համար նախատեսված ապրանքներ` ստեղծված ավանդական ժողովրդական ոճով:
Այցելուները կարող են համտեսել գերմանական ավանդական խոհանոցի ուտեստներից` գրիլի վրա տապակած երշիկներ, բոված շագանակներ, մարցիպանե քաղցրավենիք, թխվածքներ և կարամելից պատրաստված խնձորներ` պատված գլազուրով, քաղցր ջեմով և սերուցքով շերտախմոր: Տոնավաճառների մեծամասնությունը բացվում է նոյեմբեր ամսվա վերջին շաբաթը և աշխատում է մինչև Սուրբ Ծնունդը` ժամը 10:00-ից մինչև 20:00-21:00:
Տոնավաճառների շրջանակը կախված է քաղաքի մեծությունից և կարգավիճակից. այսպես, օրինակ`Բեռլինը հյուրերին առաջարկում է ավելի քան 60 տոնավաճառային կետեր մայրաքաղաքի տարբեր վայրերում, որոնցից ամենախոշորագույնը համարվում է Spandau Christmas Market-ը, որը գտնվում է Շպանդաուի հին կենտրոնում` գերմանական մայրաքաղաքի ադմինիստրատիվ շրջաններից մեկում: Շաբաթվա ընթացքում այցելուներին սպասվում է մոտավորապես 250 առևտրային կետեր, որոնց քանակը հանգստյան օրերին կհասնի մինչև 400-ի:
Ամեն ուրբաթ հյուրերը կարող են գտնվել մի մեծ Սուրբ Ծննդյան համերգի, որը կանցկացվի առևտրային հրապարակում տեղակայված բեմի վրա: Տոնավաճառի հիմնական տեսարժան վայրը համարվում է Սուրբ Նիկոլայի Սուրբ Ծննդյան այգին, ինչպես նաև` արհեստների տոնավաճառը և ամանորյա կենդանիների տոնավաճառը, որը տեղակայված է Reformationsplatz հրապարակում: Königsplatz և Friedrichsplatzв հրապարները գտնվում են հեքիաթագիր Գրիմ եղբայրների հարազատ քաղաքում` Կասսելում, տոնավաճառը կրում է Հեքիաթային ամանորյա տոնավաճառ անունը (Märchenweihnachtsmarkt), և ամեն տարի տոնավաճառի թեման է դառնում հայտնի հեքիաթներից մեկը: Այս տարի տոնակատարությունը նվիրված է “Ոսկե սագը” հեքիաթին: Բացի ավանդական առևտրային շարքերից, տոնավաճառում բաց է հատուկ երեխաների համար նախատեսված հեքիաթային արհեստանոցը` Himmelswerkstatt, որտեղ նրանք կարող են սովորել ձեռագործ աշխատանք և դիտել Գրիմ եղբայրների գրած հեքիաթների հիման վրա նկարահանած ֆիլմեր:
Արհեստանոցը բաց կլինի երկուշաբթիից մինչև ուրբաթ ժամը 15:00-ից 19:00-ն: Տոնավաճառը կաշխատի ամեն օր 11:00-ից մինչև 20:00-ն, մթերային տաղավարները` մինչև 22:00-ն: Տոնավաճառի աշխատանքային վերջին օրը դեկտեմբերի 23-ն է: Մյունխենի գլխավոր ամանորյա տոնավաճառը կանցկացվի քաղաքի կենտրոնում գտնվող Marienplatz հրապարակում և առաջարկում է ավանդական բավարիական հուշանվերներ, այնպիսին, ինչպիսին փայտե փորագրված Oberammergau հուշանվերներն են և նյուրբերգյան թխվածքաբլիթները: Այցելուներին սպասվում է տոնական համերգային ծրագիր, իսկ տոնավաճառի փոքրիկ այցելուները կարող են սովորել պատրաստել թխվածքներ Heavenly Workshop արհեստանոցում հմուտ անիմատորների հսկողության ներքո:
Բացի Marienplatz տոնավաճառից Մյունխենը առաջարկում է ավելի քան 20 տոնական առևտրային վայրեր, որոնց մեջ է միջնադարյան Medieval Christmas Market-ը Wittelsbacher Platz հրապարակում, սեռական փոքրամասնությունների համար նախատեսված Stephansplatz տոնավաճառը և անգամ Մյունխենի միջազգային օդանավակայանում սահադաշտով տոնավաճառը:
Ինչպես նաև գունեղ և հետաքրքիր տոնավաճառներ կբացվեն զբոսաշրջիկների համար ամբողջ երկրով մեկ, մասնավորապես` Աուսբուրգում (Augsburg), Բադեն-Բադենում (Baden-Baden), Բոննում (Bonn), Բրունշվայգեում (Braunschweig), Բրեմենում (Bremen), Ցելլում (Celle), Քյոլնում (Cologne), Դորթմունդում (Dortmund), Դրեզդենում (Dresden), Դյուսելդորֆում (Düsseldorf), Ֆրանկֆուրտում (Frankfurt), Ֆրայբուրգում (Freiburg), Գեթինգենում (Göttingen), Համբուրգում (Hamburg), Հանովերում (Hannover), Հայդելբերգում (Heidelberg), Լայպցիգում (Leipzig), Մյունխենում (Munich), Նյուրնբերգում (Nuremberg), Պոտսդամում (Potsdam), Ռոտենբուրգում (Rothenburg), Շտուտգարտում (Stuttgart), Ուլմում (Ulm) և այլ քաղաքներում: