Գերմանիայի հյուսիսում գտնվող Ստորին Սաքսոնիայում բացվել է Էգեստորֆ կոչվող անսովոր այգի: Զբոսաշրջիկներին, ովքեր կորոշեն այցելել այս վայր, առաջարկում են ոտաբոբիկ շրջել տարբեր բնական լանդշաֆտներով:
«Եվ երեխաներին և շատ մեծահասակների հետաքրքիր կլինի ոտքերով զգալ հողի տարբեր տեսակները, զբոսնել անտառով, դաշտերով անցնել առուների ափերով», – պատմում են նախագծի հեղինակները:
Այգին Լունեբուրգի բնական արգելանոցի մաս է կազմում: Նշենք, որ Էգեստորֆը Գերմանիայի միակ այգին է, որտեղ առկա է «յոգայի անտառ»: Այգի մտնելու համար այցելուները հանում են կոշիկները և պահում դրանք հատուկ արկղերում: Ցանկացողները նաև կարող են լողալ տեղի Aquadies լճակում: Այգու մուտքը անվճար է: