Վրաստանում զբոսաշրջիկներին առաջարկում են դառնալ հովիվ

Վրաստանում էկոտուրիզմի շուկայի նոր առաջարկը՝ մեկ շաբաթ հովվի հետ ամառային արոտավայրերում՝ շրջապատված ոչխարի հոտով և գեղեցիկ բնապատկերներով, հետարքրքել է օտարերկրյա զբոսաշրջիկներին։

Ինչպես հայտնում է «Կոմերսանտը»՝ մեծ քաղաքների աղմուկից և ժամանակակից կյանքի ռիթմից զբոսաշրջիկներին առաջարկում ն հանգստանալ Աջարիայում։ Ճանապարհորդներին հասցնում են լեռնային արոտավայրեր միկրոավտոբուսներով, իսկ այնտեղ նրանք բնակվում են կամ վրաններում, կամ հովվական փայտե տներում։

Էկոտուրիզմ Վրաստանում

Արոտավայրում հանգիստն անցկացնել ցանկացողների թիվն այնքան մեծ է եղել, որ իշխանությունները մտադիր են հատկացնել լրացուցիչ միկրոավտոբուսներ զբոսաշրջիկներին տեղափոխելու համար։

Անցյալ տարի Վրաստանը սահմանել է միանգամից երկու զբոսաշրջային ռեկորդ․ օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը առաջին անգամ հետխորհրդային շրջանում գերազանցել է 6 միլիոնը, որոնցից միլիոնից ավելը եղել են ռուսներ։

You might also like