Ժնևում կբացվի կատուներով բար

Շվեյցարական քաղաքը մոտ ապագայում կունենա եզակի հաստատություն: Կատվասրճարանի գաղափարը նոր չէ. նման հաստատություններ գոյություն ունեն, մասնավորապես՝  Լոնդոնում, Վիեննայում և Տոկիոյում, սակայն Շվեյցարիայում նման սրճարան նախկինում չի եղել: Այցելուները կարող են վայելել մեկ գավաթ գինի կամ գարեջուր փափկամազ չորքոտանի ընկերների ընկերակցությամբ արդեն մոտ ժամանակներս:

Cat cafeՆման հաստատություն բացելու գաղափարը պատկանում է Դանիելա Ագրե-Էլոյին, ով գրադարանավարուհի և թարգմանչուհի է: Նա հայտնել է, որ իր սրճարանում կապրեն անօթևան կենդանիների կացարանից մի քանի կատու: Բացի այդ, Ժնևյան կատվասրճարանը կունենա մինի-գրադարան: Ցանկության դեպքում այցելուները կարող ե ձեռք բերել իրենց հավանած գիրքը: Առաջին կատվասրճարանը բացվել է 1998 թվականին Թայվանում: Ներկայումս դրանք մեծ ճանաչում ունեն աշխարհում: Իսկ տեղերը պետք է ամրագրել նախապես:

You might also like