Եվս մեկ «չծխող» լողափ` Ֆրանսիայում

Ֆրանսիական առողջարանային Կանն քաղաքում արգելվել է  լողափում ծխելը: Որոշուկը կայացվել է համայնքային վարչության և Քաղցկեղի դեմ պայքարի ազգային լիգայի կողմից: Ֆրանսիան արգելել է հասարակական վայրերում ծխելը 2007  թվականին: Այդ միջոցով կառավարությունը փորձում է հոգ տանել ազգի առողջության մասին. հայտնում է MigNews.com-ը:

Չնայած դրան`օրենքը չի գործի Կաննի  բոլոր լողափերում: Այս առողջարանի լողափի երկարությունը 12 կիլոմետր է: Սկզբում արգելքը կգործի 840  մետր ինտերվալում: Այստեղ ծխելու տուգանքը կազմում է  38 եվրո: Նախկինում ծխելու արգելքի մասին փաստաթուղթ է ստորագրել նաև Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոսին:

Որպես առաջին «չծխող» լողափ է ընտրվել կենտրոնական լողափը`տեղակայված անգլիական լողափի մոտ: Տուգանքի գինը այստեղ նույնպես 38 եվրո է: Ափամերձ մյուս հանգստյան գոտիներում ծխելը դեռևս թույլատրելի է:

You might also like