Ֆրանսիայում բացվել է Լուի դե Ֆյունեսի թանգարանը

Ֆրանսիական Լե Սելյե համայնքում (Le Cellier, Նանտից 20 կմ հյուսիս-արևելք), բացվել է աշխարհահռչակ դերասան Լուի դե Ֆյունեսի թանգարանը: Թանգարանը ստեղծվել է տեղի բնակիչների նախաձեռնությամբ: Հանրահայտ դերասանը այստեղ ապրել է իրեն պատկանող XVII դարի Շատո լե Կլերմոն ամրոցում:

Lui de Fyunes

Ցուցանմուշները պատմում են ոչ միայն դերասանի կինոմատոգրաֆիական կարիերայի մասին, այլ նաև նրա առօրյա կյանքի մասին, օրինակ` ձկնորսության և վարդերի, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է ինքը անձամբ խնամել այգին: Թանգարանում կա տեսասրահ, որտեղ հնարավոր է տեսնել դերասանի հարևանների կողմից տրված քիչ հայտնի հարցազրույցներ, երբ նա ապրել է գյուղում: Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ թանգարանի պատկերասրահում կանցկացվեն դե Ֆյունեսի մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրություն: Իսկ իր արվեստի երկրպագունների համար կկազմակերպվի «Լուիի  հետքերով» էքսկուրսիաննե., հայտնում է ՌԻԱ Նովոստին:

You might also like