Գինու սիրահարների համար կա լավ նորություն․ Ֆրանսիայում կբացվի թեմատիկ այգի՝ նվիրված այդ ազգային հպարտությանը։ Նոր այգու անսովոր ճարտարապետությունը իրականացվել է այնպես, որ հիմնական շենքի տեսքը հիշեցնում է բաժակի մեջ պտտվող գինու հոսքի։ La Cité du Vin-ի տարածքում (ֆր․-ից «Գինու քաղաք») հնարավոր կլինի մասնակցել բազմաթիվ համտեսումների, այցելել սեմինարների, էնոլոգիայի (գինու մասին գիտություն) դասընթացների և գինեգործության պատմության և մշակույթի թանգարան։ Ժամանցի թվում կլինի նաև նավով ուղևորության սիմուլյատոր, որը նման կլինի գինեվաճառի ուղևորությանը աշխարհում։
Զվարճանքների այգին կբացվի Բորդոյում արդեն այս տարվա հունիսին։ Մուտքի տոմսի արժեքը կլինի 20 եվրո մեծահասակների համար, 8 եվրո երեխաների համար։