Ֆրանսիայում նոր աքվապարկ է բացվել

Վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայում բացվել է ջրային զվարճանքների այգի։ Splashworld Provence աքվապարկը սկսել է գործել Պրովանս շրջանի Ավինիոն քաղաքին մոտ և միանգամից սահմանել մի քանի եվրոպական ռեկորդ։

wasserpark-splashworld-provence-620x350

Այսպիսով, այգում սկսել է գործել ազատ անկման ամենաբարձր բլրակը, սերֆինգի ամենամեծ խթանիչը, ինչպես նաև՝ ամենաերկար  բլրակը։ Նոր աքվապարկը զբաղեցրել է  50 հազար քառակուսի մետր տարածք և ունի  15 բլրակ։ Առաջիկա մի քանի ամսվա ընթացքում այգում նաև կբացվի  արհեստական ալիքներով Եվրոպայի ամենամեծ լողավազանը։

Splashworld Provence

Պրովանսի ջրային այգին միաժամանակ կարող է ընդունել մինչև  8 հազար այցելուի։ Մեծահասակի մուտքի տոմսի նվազագույն արժեքը կազմում է 29,9 EUR եվրո։

Նշենք, որ լիարժեք աքվապարկը կսկսի աշխատել  2016 թվականի ամռանը։

You might also like