Ֆլորիդա նահանգում բացվել է երկար սպասված Legoland հյուրանոցը

Legoland հյուրանոցը ամերիկյան Ֆլորիդա նահանգում պաշտոնապես բացել է իր դռները՝ այդ կերպ երջանկացնելով հազարավոր երեխաների և մեծահասակների ամբողջ աշխարհից։ Չէ որ հյուրանոցի տարածքում ամեն ինչ բացառապես պատրաստված է բոլորի կողմից շատ սիրված վառ դետալներով  (բացի հյուրանոցի շենքից, որը կառուցված է իսկական նյութերով Լեգոյի դետալների տեսքով)։

Legoland hotel

Հյուրանոցն առաջարկում է իր հյուրերին 150 համար, որոնք բաժանված են չորս թեմաների՝ Ծովահեններ, Լեգոյի թագավորություն, Արկած և Լեգոյի ընկերներ։ Յուրաքանչյուր համար նախատեսված է 5 մարդու համար․ սենյակներ մեծահասակների և երեխաների համար, ինչպես նաև՝ կոնստրուկտորի տարբեր տեսակներով լի հանգստի գոտի։ Բոլոր հյուրերը նաև կարող են օգտվել լողավազանից, ռեստորանի ծառայություններից և մասնակցել բազմաթիվ զվարճանքներին։

Legoland hotel

Legoland-ի ուրախ առանձնահատկություններից մեկն է  համարվում հատուկ հողաթափերը յուրաքանչյուր հյուրի համար։ Անհավանական փափուկ և հարմարավետ հողաթափերը պաշտպանում են հյուրերի ոտքերը սենյակում առկա կոնստուկտորի դետալներից։

Legoland hotel

You might also like