Բացառիկ բուսաբանական այգի, որը նվիրված կլինի բացառապես հիրիկներին, կբացվի ապրիլի 25-ին Ֆլորենցիայում։ Այնտեղ հնարավոր կլինի այցելել մինչև մայիսի 20-ը․ այգին բաց կլինի միայն հիրիկների ծաղկման շրջանում, որոնք համարվում են քաղաքի խորհրդանիշը։ Հիրիկների այգու մուտքը (Il Giardino dell’Iris) ազատ է։ Հիրիկների այգին գտնվում է Ֆլորենցիայի կենտրոնում՝ Առնո գետի հարավային ափին՝ Միքելանջելո հրապարակի մոտ (Piazzale Michelangelo)։ Այնտեղ կան ավելի քան 200 տեսակի հիրիկ՝ մոլորակի տարբեր անկյուններից։ Ընդհանուր առմամբ այգուն տնկված է 15 հազար հիրիկ և դրանց ծաղկման ժամանակ այստեղ են գալիս բազմաթիվ ծաղկագործներ և քաղաքի հյուրեր։ Այգի այցելելու ևս մեկ կարևոր պատճառ կա․ այն գտնվում է այնպիսի վայրում, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի քաղաքի կենտրոնն ու գետը։ Այգին բաց է 10:00-ից 12:30-ին և 15:00-ից 19:00-ին։