Հելսինկիի ավտոբուսների ուղևորներին առաջարկվում է հետադարձ կապ հաստատել փոխադրողի հետ. եթե ուղևորությունը Ձեզ դուր է եկել, կարող եք սեղմել կոճակը, որի վրա պատկերված է բութ մատը վեր պարզած ձեռք: Պատկերը շատերին ծանոթ է սոցիալական ցանցերից և այդ պատճառով էլ որոշվեց հենց նրանով փոխարինել ժպիտի պատկերը, որը շատ ուղևորներ շփոթում էին կանգառի կոճակի հետ. հայտնում է Fontanka.fi-ն: Այս նախագիծը մեկնարկել է դեռևս աշնանը:
Ինչպես փորձը ցույց տվեց` դրական արձագանքի քանակը կախված է կոնկրետ վարորդից, բայց միջինում նրանք ամսեկան հավաքում են տասնյակ արձագանքներ: Բացի ավտոբուսներից Հելսինկիում որպես հասարակական տրանսպորտ գործում են նաև տրամվայները և մետրոն (տոմսի արժեքը նույնն է): Բացի այդ, ավտոբուսային խիտ ցանցը իրար է կապում Ֆինլանդիայի գրեթե բոլոր բնակավայրերը: Այժմ «լայք» սեղմել կարելի է մայրաքաղաքի 200 ավտոբուսներում: