Հուշարձանի մոտ հայտնված զբոսաշրջիկը պետք է պարզապես սկանավորի սմարթֆոնի օգնությամբ հատուկ երկչափ շտրիխ կոդը, որը գտնվում է հուշարձանի պատվանդանի վրա: Դրանից հետո սմարթֆոնի էկրանին հանդիսատեսի առջև ծավալվում է վիդեոներկայացում, որտեղ պրոֆեսիոնալ դերասանը մարմնավորում է իր պատմական կերպարին:
«Խոսող» հուշարձանների թվում են Ալեքսանդր II կայսեր հուշարձանը Սենատի հրապարակում, «Կայսրուհու քարը» հուշակողոթը, որը տեղադրված է Առևտրի հրապարակում Նիկոլայ I -ի կնոջ՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնայի պատվին, Հավիս Ամանդա քանդակագործական շատրվանը, որը նույնպես գտնվում է Առևտրի հրապարակում, և հայտնի ֆին գրողների երեք հուշարձանները՝ Էսպլանադա զբոսավայրում:
Հարկ է նշել, որ տեսանյութերը նկարահանվել են Հելսինկիի շինարարական վարչության կողմից: Դրանք հիմնված են թատերական տուրերի վրա: Արդեն յոթը տարի դրանք անցկացվում են ամեն Քաղաքի օրը՝ հունիսի 12-ին: Բոլոր տեսանյութերը նկարահանված են ինչպես ֆիններեն, այնպես էլ՝ անգլերեն լեզուներով: