Ֆինլանդիայում բացվել է ձնե եկեղեցի և ամրոց

Ֆինլանդական Լապեննրանտա քաղաքի Լիննոյտուս  (Linnoitus) ամրոցում իր դռներն է բացել ձնե եկեղեցին: Այն կառուցվել է այն տեղում, որտեղ ժամանակին եղել է Լապպեյի Ավետարանական-լյութերական եկեղեցու տաճարը, որը կառուցվել է 600  տարի առաջ: Եկեղեցու շինարարությունը սկսվել է հունվարի 16-ին, աշխատանքները տևել են մեկ շաբաթից մի քիչ ավել, որից հետո տաճարը հանդիսավոր կերպով օծվել է:

Finland

Կանոնավոր պատարագները այստեղ տեղի կունենան ամեն կիրակի ժամը 14:00-ին, իսկ աղոթելու համար եկեղեցի կարելի է այցելել ամեն օր մինչև մարտի 18-ը: Այնուհետև, ինչպես հայտնում է  Fontanka.fi-ն, եկեղեցու աշխատանքը կախված կլինի եղանակային պայմաններից:

Lumilinna

Ֆինլանդիայի ևս մեկ հետաքրքիր ձմեռային կառույցներից է Լիմուլինան (Lumilinna)՝ ձնե համալիր, որն ամեն տարի կառուցում են Բոտնիկ ծոցի ափին՝ Կեմի քաղաքում: Այն բաղկացած է մատուռից, սառցե հյուրանոցից, քանդակների պատկերասրահից և սառցե սեղաններով ռեստորանից: Այստեղ չափահաս այցելուներից կգանձվի  15  եվրո, իսկ երեխաներից՝ կրկնակի քիչ: Ձյունե համալիրը կգործի մինչև ապրիլի 6-ը:

You might also like