Ֆինլանդիայում բացվել է ռեստորան` կախված եղանակային պայմաններից

Ֆինլանդիայում բացվել է անսովոր, այլընտրանքային ռեստորան, որը ֆին խոհարարության գիտակ Անտո Մելասնիեմի և բարսելոնացի դիզայներ Մարտի Գյուիկսի ստեղծագործությունն է: Բանն այն է, որ ռեստորանի ճաշացանկը կախված է եղանակի քմհաճույքից, քանի որ խոհանոցային տեխնիկան աշխատում է մեծ արևային մարտկոցներով: Այդ պատճառով, եթե արևային օրերին  հաճախորդներին կմատուցվի բիֆշտեքս և այլ տաք կերակուրներ, ապա մռայլ օրերին ստիպված են բավարարվել աղցանով և այլ նմանատիպ այլ ուտեստներով, որոնք ջեռուցման կարիք չունեն: Շարժական «արևային խոհանոցով ռեստորանի» հասկացությունը  համատեղում է  խոհանոցային արվեստը, դիզայնը և  շրջակա միջավայրի հանդեպ հոգատարությունը, իսկ այցելուները կարող են հաճույք ստանալ ոչ միայն ավագ-խոհարարի պատրաստած բացառիկ ուտեստներից, այլև ուտեստների պատրաստման և մատուցման գործընթացին հետևելիս:

«Արևային ռեստորանի» դեբյուտը տեղի է ունեցել անցյալ տարվա գարնանը Միլանի Տրիենալում, որից հետո գլամուրային դաշտային խոհանոցը սկսել է հաղթական արշավը Ֆինլանդիայով, որտեղ նրան կարելի է հանդիպել արդեն  յոթ քաղաքներում, այդ թվում` Արկտիկայի շրջանում: Մինչև օգոստոսի կեսը ռեստորանը կգործի Հելսինկիում, այնուհետև կտեղափոխվի Ստոկհոլմ, որտեղ կաշխատի օրվա մեջ մի քանի ժամ: Իսկ արևոտ օրերին կուրախացնի  հաճախորդներին իր յուրօրինակ ուտեստներով:

Սա արդեն երկրորդ շարժական ռեստորանն է, որը Եվրոպային առաջարկում են ֆինները: Անցած տարի այսպիսի հաստատությունը մեծ ճանաչում ստացավ Լոնդոնում, սակայն ֆինները չհամարձակվեցին այնտեղ բացել արևային մարտկոցներով ռեստորան` վախենոլով, որ մառախլապատ Ալբիոնը կսահմանափակի ճաշացանկը բացառապես սառը ուտեստներով:

 

You might also like