Փետրվարին Estonian Air ավիաընկերությունը պրեմիում-դասի իր ուղևորներին կառաջարկի Fish & Wine ռեստորանի մենյուն, որը ներկայացնում է ավագ-խոհարար Ռիհո Հեյնմեցը (Riho Heinmets): Մենյուն կազմված է տասներկու ուտեստներից, սակայն տեսականին կախված է թռիչքի երկարությունից. այս մասին հայտնում է TravelDailyNews-ը:
Փետրվարի 21-ին տեի կունենա Տալին-Բրյուսել-Տալին չվերթ հատուկ համադամասերների համար. բոլոր ուտեստները կպատրաստվեն Fish&Wine ռեստորանում, իսկ խոհարարը ոչ միայն կպատրաստի, այլև կներկայացնի իր հայացքները խոհարարության վերաբերյալ: Ամբողջ շաբաթվա ընթացքում մենյուում կլինեն ուտեստներ ծովամթերքից և յուրահատուկ աղանդեր: Estonian Air-ը մտադիր է շարունակել խոհանոցային ակցիան և առաջարկել ուղևորներին բազմազան մենյու: